ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։ Պարզվել է, որ Ռ․Պ․-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված․ հայտնում են ՔԿԾ-ից։ «Քաղաքացուհի Ռ․Պ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության …

