Կուբայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զարգացնելու մեր երկրների միջև հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ։

