Հյուսիսային Կիպրոսի նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն․ նա կողմ է կղզու դաշնայնացմանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքների համաձայն, հաղթել է Հանրապետական ​​թուրքական կուսակցության (CTP) առաջնորդ Թուֆան Էրհուրմանը, գրում է Bianet-ը։

Ըստ Գերագույն ընտրական խորհրդի նախնական տվյալների՝ Էրհուրմանը ստացել է 62,80% ձայն, մինչդեռ գործող նախագահ Էրսին Թաթարը, որն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, ստացել է 35,77% ձայն։ Ընտրություններում, որոնց մասնակցել է յոթ թեկնածու, այդ թվում՝ հինգ անկախ, ընտրողների մասնակցությունը կազմել է 62.83%: Ընտրական համակարգի համաձայն՝ առաջին փուլում 50% + մեկ ձայն ստացած թեկնածուն ընտրվում է նախագահ։

Նշվում է, որ Էրհուրմանը կողմ է Կիպրոսի հարցի «երկգոտիական, երկհամայնքային» դաշնային լուծմանը, մինչդեռ Թաթարը՝ երկու պետությունների մոդելին, որը համապատասխանում է Կիպրոսի հարցում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։

Թաթարը քվեարկության ժամանակ երախտագիտություն է հայտնել Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հյուսիսային Կիպրոսին շարունակական աջակցության համար։ Արդյունքների պարզ դառնալուց հետո Թաթարը խոստովանել է պարտությունը։

«Իհարկե, մենք պետք է հարգենք ընտրողների որոշումը։ Ես անխոնջ ծառայել եմ հինգ տարի, բայց սա այն որոշումն է, որը կայացրել են ընտրողները։ Շնորհավորում եմ Թուֆան Էրհուրմանին»,- ասել է նա։

Ըստ թուրքական աղբյուրների տեղեկությունների՝ Էրդողանն ու նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունն աջակցել են Թաթարին, իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը Էրհուրմանին:

Ընտրություններում հաղթանակից հետո Թուֆան Էրհուրմանը հերքել է պնդումները, որ հակաթուրքական դիրքորոշում ունի՝ դա որակելով որպես «քարոզչություն»։

«Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ կենսական նշանակություն ունեն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքականություն մշակելը առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու «երբեք անցյալում չի եղել, այդպես չի լինի նաև իր պաշտոնավարման ընթացքում»։

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը շնորհավորել է Թուֆան Էրհուրմանին ընտրական հաղթանակի կապակցությամբ և  «հնարավորինս շուտ հանդիպման» հույս հայտնել: Նա ընդգծել է իր շարունակական հանձնառությունը՝ «վճռականորեն աշխատել Կիպրոսի հարցի արդար և կայուն լուծման համար՝ հիմնված եվրոպական սկզբունքների վրա»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Էրհուրմանին։

«Այս ընտրությունները կրկին ցույց տվեցին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ժողովրդավարական հասունությունը, և կիպրացի թուրքերի  կամքը հստակորեն արտացոլվել է քվեատուփերում։ Հուսով եմ, որ արդյունքը օգտակար կլինի մեր երկրների և տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք պաշտպանել Կիպրոսի թուրք ժողովրդի ինքնիշխանության իրավունքներն ու շահերը բոլոր հարթակներում»,- գրել է Էրդողանը սոցիալական ցանցերում։

Էրդողանի ուղերձին հակառակ՝ նրա գլխավոր դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանին մերժել արդյունքները՝ վկայակոչելով ցածր մասնակցությունը:

«Հյուսիսային Կիպրոսում անցկացված ընտրությունների արդյունքները ստացվել են ընտրողների շատ ցածր մասնակցության պայմաններում: Կիպրոսցի թուրքերի ճակատագիրը չի կարող ներկայացվել նման մասնակցությամբ: Նույնիսկ եթե ընտրական հանձնաժողովը հայտարարել է արդյունքի մասին, խորհրդարանը պետք է շտապ գումարվի, հայտարարի, որ ընտրությունների արդյունքները և դաշնությանը վերադառնալն անընդունելի են, և որոշում կայացնի միանալ Թուրքիայի Հանրապետությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի