ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանից գազի ներմուծման փուլային հրաժարումը 

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵՄ խորհուրդը համաձայնության է եկել ռուսական բնական գազի ներմուծման փուլային հրաժարման մասին կանոնակարգի նախագծի շուրջ։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթն առաջարկում է Ռուսաստանից խողովակաշարային և հեղուկացված բնական գազի մատակարարումների՝ իրավականորեն պարտավորեցնող, փուլային արգելք, որի լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2028 թվականի հունվարի 1-ից, գրում է The Insider-ը։

Փաստաթղթի համաձայն՝ ռուսական գազի նոր մատակարարումները պետք է արգելվեն արդեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Սակայն գործող պայմանագրերի համար նախատեսված է անցումային շրջան։ 2025 թվականի հունիսի 17-ից առաջ կնքված կարճաժամկետ պայմանագրերն ուժի մեջ կմնան մինչև 2026 թվականի հունիսի 17-ը, իսկ երկարաժամկետ պայմանագրերը՝ մինչև 2028-ի հունվարի 1-ը։ Նման պայմանագրերում փոփոխություններ կատարելը թույլատրվում է միայն նեղ սահմանված տեխնիկական նպատակներով և չպետք է հանգեցնի մատակարարման ծավալների աճի։

Խորհուրդը նաև պայմանավորվել է գազի ներմուծման համար պարտադիր թույլտվության ռեժիմ ներդնել: Անցումային շրջանում ռուսական գազի մատակարարումների համար պայմանագրային տեղեկատվությունը պետք է տրամադրվի առնվազն մեկ ամիս առաջ, իսկ մյուս աղբյուրների համար՝ հինգ օր առաջ: Խառը հեղուկ բնական գազի մատակարարման դեպքում անհրաժեշտ կլինի փաստաթղթային ապացույցներ, որոնք ցույց կտան ռուսական գազի այն մասը, որի մուտքը ԵՄ կարգելվի։

Բացի այդ, ԵՄ բոլոր երկրները պարտավոր կլինեն ներկայացնել ազգային գազամատակարարման դիվերսիֆիկացման ծրագրեր: Այն պետությունները, որոնք կարող են ապացուցել, որ լիովին դադարեցրել են Ռուսաստանից ուղղակի կամ անուղղակի ներմուծումը, կազատվեն այդ պահանջից: Ռուսաստանյան նավթ ստացող երկրները նույնպես պարտավոր կլինեն ներկայացնել նմանատիպ ծրագրեր՝ մինչև 2028 թվականը ներմուծումը դադարեցնելու նպատակով:

«Էներգետիկ առումով անկախ Եվրոպան ավելի ուժեղ և անվտանգ Եվրոպան է։ Չնայած վերջին տարիներին մենք քրտնաջան աշխատել ենք ռուսական գազն ու նավթը Եվրոպայից հեռացնելու համար, մենք դեռ չենք հասել դրան։ Հետևաբար, կարևոր է, որ դանիական նախագահությունն ապահովել է եվրոպական էներգետիկայի նախարարների ճնշող աջակցությունն այն օրինագծի նկատմամբ, որը վերջնականապես արգելում է ԵՄ ռուսական գազի ներմուծումը»,- հայտարարել է Դանիայի կլիմայի, էներգետիկայի և կոմունալ ծառայությունների նախարար Լարս Աագորը, որի երկիրը ներկայում նախագահում է ԵՄ Խորհրդում։

Նշվում է, որ այժմ ԵՄ խորհուրդը բանակցություններ կսկսի Եվրախորհրդարանի հետ, որը պետք է հաստատի կանոնակարգի վերջնական տեքստը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի