ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացը փոխում է տարածաշրջանի տնտեսաքաղաքական պատկերը․ եվրահանձնակատար

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական և տնտեսական պատկերը։ Այս մասին ադրբեջանական իշխանամերձ Report գործակալության հետ զրույցում ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Եվրահանձնակատարի խոսքով՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանի առջև բացվում է իրական հնարավորություն ապաշրջափակել Եվրոպան և Ասիան կապող առևտրային և տրանսպորտային ուղիները։

«Եվրոպայից մինչև Չինաստանի սահմաններ՝ երկրները գիտակցում են այս պահի կարևորությունը։ Այսօր նրանք բոլորը հավաքվել են այստեղ՝ Լյուքսեմբուրգում։ Սա տեղի է ունենում առաջին անգամ»,- ընդգծել է Կոսը։

Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվում է տարածաշրջանային անվտանգության և միջտարածաշրջանային կապի հարցերով նախարարական հանդիպում։

Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ անդամ պետությունները մտադիր են ստեղծել նոր փոխկապակցվածության ենթակառուցվածք՝ տալու ավելի մեծ գործողությունների ազատություն և ավելի շատ հնարավորություններ առևտրի, էներգիայի աղբյուրների ընտրության և թվային տվյալների փոխանցման մեթոդների համար։ Սա կնշանակի ավելի մեծ անկախություն այս ճանապարհին գտնվող բոլորի համար։

«Մեր աշխատանքը ներդրում է խաղաղության մեջ։ Կոնկրետ համագործակցությունը, փոխկապակցված շուկաները և փոխկապակցված հասարակությունները կարող են ամրապնդել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը։ Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպումը միայն առաջին քայլն է։ Նոյեմբերին դրան կհաջորդի ներդրումային ֆորում՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ»,- նշել է  Կոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի