Ուկրաինան համաձայնության է եկել Ադրբեջանի հետ գազի մատակարարման հարցում. Զելենսկի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինան համաձայնության է եկել Ադրբեջանի հետ գազի հնարավոր մատակարարումների վերաբերյալ՝ բարդ իրավիճակների դեպքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Կիևն ապահովել է մոտավորապես 2 միլիարդ դոլարի գազի մատակարարման պայմանագրեր, և անհրաժեշտ տրանշներից մի քանիսն արդեն որոշվել են։

«Վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն դրական պայմանավորվածություններ ունի Սլովակիայի հետ։ Սվիրիդենկոն և էներգետիկայի նախարար Սվիտլանա Գրինչուկը պայմանավորվածություններ ունեն նաև ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունների հետ։ Մենք հասկանում ենք, թե որտեղից կարող ենք ձեռք բերել մոտավորապես 2 միլիարդ դոլարի գազ անհրաժեշտության դեպքում»,- նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Նորվեգիան Ուկրաինային հատկացրել է 100 միլիոն դոլարի դրամաշնորհ և հունվարին պատրաստում է ևս մեկ տրանշ տրամադրել։ Զելենսկիի  խոսքով՝ այլ երկրներ նույնպես կտրամադրեն նմանատիպ դրամաշնորհներ։

«Կա համաձայնագիր ամերիկյան հեղուկացված բնական գազի վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում այն ​​կմատակարարվի լեհական տերմինալի միջոցով։ Մենք կարող ենք նաև լրացուցիչ գազ ստանալ Հունաստանից. մենք դա քննարկել ենք վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Կա նաև փոխըմբռնում այլ երկրների հետ։ Ադրբեջանի հետ ևս կա համաձայնություն»,- ընդգծել է  Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի