ԵՄ-ն կարող է վերացնել Վրաստանի քաղաքացիների «որոշ խմբերի» համար առանց վիժայի ռեժիմը․ Կալլաս

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը «որոշակի խմբերի» համար։

«ԵՄ արտաքին գործերի նախարարները շատ հստակորեն նշել են, որ Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո։

Կալլասը հավելել է, որ «ԵՄ դեսպանների նկատմամբ անձնական հարձակումներն անընդունելի են և տեղ չունեն դիվանագիտության մեջ»։

«Հանձնաժողովն այս տարի ավելի ուշ կներկայացնի զեկույց առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ։ Սա, նոյեմբերին նոր վիզային կանոնակարգերի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ, մեզ հնարավորություն կտա վերացնել առանց վիզա ռեժիմը որոշակի խմբերի համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանն աջակցել էր օրենսդրական նախաձեռնությանը, որն առաջարկում է կասեցնել ԵՄ-ի ու երրորդ երկրների միջև առանց վիզայի ռեժիմը Եվրահանձնաժողովի որոշմամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական ​​խմբակցությունը կոչ է արել չեղարկել 1000-ից 2000 վրացի պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների համար առանց վիզայի ռեժիմը, հայտարարել է խմբակցության արտաքին քաղաքականության համակարգող Նաչո Սանչես Ամորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի