Ալի Խամենեին արձագանքել է Թրամփի՝ Իրանի միջուկային արդյունաբերությունը ոչնչացնելու մասին հայտարարություններին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է բանակցությունները շարունակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը և հրաժարվել հաստատել նրա պնդումը, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, փոխանցում է The Insider-ը։

Թեհրանը և Վաշինգտոնը միջուկային ծրագրի շուրջ անցկացրել են միջնորդավորված բանակցությունների հինգ փուլ, որոնք ավարտվել են հունիսին 12-օրյա օդային պատերազմով, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն ռմբակոծել էին Իրանի միջուկային օբյեկտները։

«Թրամփն ասում է, որ ինքը գործարքների վարպետ է, բայց եթե գործարքն ուղեկցվում է պարտադրանքով, դրա արդյունքը նախապես որոշված ​​է։ Դա գործարք չէ, այլ պարտադրանք և սպառնալիք»,- ասել է Խամենեին։

ԱՄՆ նախագահի պնդմանն ի պատասխան, թե ամերիկացիները ռմբակոծել ու ոչնչացրել են Իրանի միջուկային արդյունաբերությունը, Խանեմեին ասել է, որ Թրամփը կարող է «շարունակել երազել» այդ մասին։

Անցյալ շաբաթ Թրամփը Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթում ասել էր, որ հիանալի կլինի, եթե Վաշինգտոնը կարողանա բանակցել Թեհրանի հետ «խաղաղության համաձայնագրի» շուրջ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայում հրադադարի սկսվելուց հետո:

Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին ուրանի հարստացման միջոցով գաղտնի միջուկային ռումբ մշակելու փորձերի մեջ: Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ ծրագիրը բացառապես քաղաքացիական էներգետիկ նպատակներ է հետապնդում։

Սեպտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները կրկին կկիրառվեն Իրանի դեմ: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի տվյալներով՝ Իրանը վաղուց խախտել է ուրանի հարստացման սահմանաչափերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի