Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Այս մասին Factor.am-ին հայտնեց բողոքի ակցիա իրականացնող վարորդներից Գևորգ Գումոյանը:

«Բեռնատարներով ճանապարհը փակել ենք և չենք թողնում, որ օտարերկրյա այլ բեռնատար անցնի, այնքան ենք ճանապարհը փակ պահելու, մինչև մեր հարցին լուծում տրվի: Ճանապարհն այս պահին պարալիզացված է»,- փոխանցեց վարորդը:

Նշենք, որ այսօր առավոտյան բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա սահմանափակումը հանելու վերաբերյալ:

Խնդրի լուծման պահանջով վարորդները ցանկացել են հանդիպել փոխվաչպետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն գրասենյակից նրանց չեն արձագանքել: Ակցիայի մասնակիցները միայն նամակ եմ փոխանցել Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր նախկին 180 օրվա փոխարեն։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Բեռնափոխադրողների վարորդները նաև պահանջում են, որպեսզի ՌԴ նոր միգրացիոն փոփոխությունը Հայաստանին չվերաբերի։ Հավելենք, որ նախորդ շաբաթ վարորդները ևս բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել էր նրանց հետ և ասել, որ զբաղվում են այս խնդրով: Նախարարը, սակայն, ժամկետներ չէր նշել, թե երբ կարող է խնդիրը լուծվել։ Նախորդ շաբաթ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները նաև նամակ-դիմում էին փոխանցել կառավարություն, սակայն, մինչև այս նրանց գործադիրից չեն պատասխանել։

Մանյա Պողոսյան