Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղություններին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Նա ընդգծել է օգոստոսի 8-ին Հայաստանի և …

