Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը. 1) Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում, 2) Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում, 3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների …

