Սեպտեմբերի 1-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Զրուցակիցները քննարկել են նաև «Երևանյան երկխոսության» և «Բլեդ ռազմավարական համաժողովի» միջև համագործակցության համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և …

