Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները․ ԱՍՀՆ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները։

«Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։

Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե՝

  • շտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում,
  • չափահաս եք,
  • վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել Ոստիկանությունում՝ որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։

Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաև մասնակցել համապատասխան դասընթացների, որոնք հնարավորություն են տալիս գնահատել սեփական ուժերը, զարգացնել Ձեր հմտություններն ու կարողությունները, ճանաչել այն խնդիրները, որոնց կարող են բախվել խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաները։

Յունիսեֆի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվելու է անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են խնամատար ծնող դառնալու նվազագույն չափանիշներին և ցանկություն ունեն իրենց հոգատարությունն ու սերը փոխանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը՝ հետևյալ հղմամբ https://forms.gle/zWy5738R8EvcxGN66 կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրությունում։