Կարգալույծ են արել մի քահանայի, որը ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինություններն ու անօրինականությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Այսօր նա կարգալույծ է հռչակել մի քահանայի, ում մեղքն ընդամենն այն էր, որ ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի որոշմանը, համաձայն որի՝ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է արվել:

«Կտրիճն ասում է ՀՀ քաղաքացիներին, որ, այո՛, ինքը քրիստոնյա չէ, այո՛, ինքը ՀԱԵ ներսում՝ Մայր Աթոռի վարչական տարածքում, «Հայաստան» դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցել: Սա ատրուշան է, որ Կտրիճ Ներսիսյանը կառուցում է, ու ցանկացած քահանա, որ այդ ատրուշանի առաջ չի երկրպագում, որն իր սգակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասվում է մի բան՝ կարգալուծություն»,- հայտարարեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Նշենք, որ Մայր Աթոռի հաղորդմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը, չնայած դրանք քահանան հայտարարել է, որ մնալու է Հովհաննավանքում։

Հիշեցնենք, որ, ըստ Արամ քահանա Ասատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջորդին է: Ապա այդ վերաբերմունքն իր նկատմամբ խորացել է այն բանից հետո, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այլ կանանց հետ վանք է գնացել, ու ինքն էլ տիկնանց խմբին պատմել է Հովհաննավանքի պատմությունը: Բանը հասել է նրան, որ քահանան Վեհափառի մոտ է հրավիրվել: Նշենք նաև, որ հոգևոր հովիվը Հանրային ՀԸ եթերում պնդել էր, որ ինքը մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ իր կամքով:

Նրա այս հայտարարության հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում էր ներկայացրել ՔԿ և նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի տասնյակ հոգևորականների բնակարաններում, առգրավել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ իրեր: Հոգևորականները բերման էին ենթարկվել, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր երկու ամսով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան