Վարչապետն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։

Գիվի Միքանաձեն նշել է, որ տպավորված է «Ակադեմիական քաղաք» նախագծով և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն ակտիվ համագործակցություն, իրականացվում են համատեղ տարբեր ծրագրեր, մշակվում են նաև նոր նախագծեր։ Մասնավորապես, դրանք վերաբերվում են ուսանողների համար կրթաթոշակների տրամադրմանը, կրթական ճամբարների կազմակերպմանը և այլն։ Նախարարը ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես բարձրագույն կրթության, գիտահետազոտական ծրագրերի և ուսանողական շարժունության ոլորտներում։

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը և ընդգծել ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։