Մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին․ Փաշինյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Առաջիկա կիրակի օրը, հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում,  մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեր Արամ քահանա Ասատրյանը, որն այսօր կարգալույծ է արվել, և ըստ Մայր Աթոռի պետք է դասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան ավազանի անունով, հայտարարել էր, որ շարունակելու է մնալ Հովհաննավանքում։

Նա նաև հայտարարություն է տարածել ու կիրակի օրը հավատացյալներին հրավիրել է Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցելու է ինքը։

««Ցավոք ոչ առաջինն եմ և ոչ էլ վերջինը կլինեմ»

Հայտնի ձայնագրության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիրը Կարգապահական հանձնախմբի նախագահի հետ իր խոսքն ավարտում է այս կարևոր հայտարարությամբ, որն այսօր առավել քան արդիական է և ես էլ վերջինը չեմ լինի ցավոք։

Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։

Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։

Այժմ ունենք այն, ինչ ունենք։

Սիրելի Օհանավան և Ուշի համայնքների հավատացյալ հայորդիներ և հազարավոր քրիստոնյաներ, հանուն ճշմարտության հաղթանակի մեր այս նախաձեռնությունը մենք արդար ճանապարհով կպսկենք հաջողության հաստատագրումով։ Աստված մեզ հետ է, և ազատարար ճշմարտությունը շուտով, շատ շուտով հայտնի կդառնա»,-նշել է նա։