Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ նշելով, որ ցանկանում է առանձին հանդիպում իր պաշտպան Ավրահամ Բերմանի հետ։

Դատարանը բավարարել է  միջնորդությունը, կարճատև ընդմիջում է հայտարարվել։

Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է ևս մեկ միջնորդություն՝ հրաժարվելով իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Հիմնավորելով միջնորդությունը՝ նա կրկնել է նախորդ դատական ​​նիստերում արտահայտած դիրքորոշումը՝ նշելով, որ հրաժարվում է իր փաստաբանից, քանի որ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։

Փաստաբան Աբրահամ Բերմանը նշել է, որ միջնորդությունը բավարարելու կամ չբավարարելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։

Մեկնաբանելով միջնորդությունը՝ գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը նշել է, որ Վարդանյանը չի ​​նշել փաստաբանից հրաժարվելու պատճառը, բայց, այնուամենայնիվ, իրավունք ունի դա անելու։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ օրենքի համաձայն՝ նա չի ​​կարող ընդհանրապես հրաժարվել փաստաբանից։ Ստեղծված իրավիճակում, եթե «Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է իր փաստաբանից, պետք է պայմանագիր կնքի մեկ այլ փաստաբանի հետ, իսկ եթե միջոցներ չունի, պետությունը պարտավոր է նշանակել մեկ այլ փաստաբանի՝ նրա իրավունքները պաշտպանելու համար»։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը պայմանագիր չունի այլ փաստաբանի հետ՝ հավելելով, որ պետությունը կարող է իր համար պաշտպան նշանակել, և ինքը դրա դեմ առարկություն չունի։

Կողմերի պնդումները լսելուց հետո դատարանը տեղում խորհրդակցել է և որոշում կայացրել, որի համաձայն՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանից հրաժարվելու միջնորդությունն ընդունվել է։

Ռուբեն Վարդանյանին պետության ​​ֆինանսավորմամբ փաստաբան տրամադրելու որոշումն ուղարկվել է Ադրբեջանի փաստաբանների միություն։

Դատական ​​նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի