Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանում, կանցկացվի «Դիլիջանյան օրեր» խորագրի ներքո: Նախագծի շրջանակում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ և Վանաձորի կամերային նվագախմբերը, ինչպես նաև Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը: Հայաստանի հյուսիսային երեք մարզերի երաժշտական կոլեկտիվների հետ մեկտեղ փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաև …

