Մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանում Կանադայի դեսպան Նորին Գերազանցություն Էնդրյու Թըրներին Կապանի կենտրոնում և նրան ներկայացնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունը Հայաստանի հարավում: Այդ մասին նշված է առաքելության ֆեյսբուքյան էջում: «Կանադան աջակցում է առաքելությանը դրա գործունեության առաջին օրերից: Ներկայումս կանադացի մեկ խորհրդական է աշխատում ԵՄ դիտորդական առաքելությունում»,- ասված է գրառման մեջ:

