Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։ Շրջակա Միջավայրի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ «Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ …

