Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գասպար Տերտերյանը հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար: 97 կգ Արշակ Գեղամյանը հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Նրա մրցակիցը ճապոնացի Կիտավակին է: