Ալիևը ՀՀ եկող բեռների համար ճանապարհ է բացում. քարոզչական հնա՞րք, թե՞ խաղաղությանն ուղղված քայլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին Իլհամ Ալիևն է հայտարարել Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևի հայտարարությունից շատ չանցած վարչապետի խոսնակը հայտարարեց՝ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- նշել է Բաղդասարյանը։

Մինչ վարչապետի խոսնակը հղում է անում վաշինգտոնյան պայմանավորվածություններին, Ալիևը շարունակում է օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից դուրս ձևակերպումներ օգտագործել։ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» եզրույթն օգտագործելով՝ հայտարարել է, որ  բացումը կարող է տեղի ունենալ 2028 թվականի վերջին։ Ի դեպ, Ալիևն այս բառամթերքը շարունակում է օգտագործել Փաշինյանի այն վստահեցումներից հետո, թե Կոպենհագենի բանակցություններից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը փակվել է։

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը նախ հայտարարում, որ Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանվել են, իսկ հաջորդիվ կիրառում ձևակերպումներ, որոնք տարածքային պահանջ են ենթադրում Հայաստանից։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, բեռների տարանցման էմբարգոն հանելը քարոզչական բաղադրիչ ունի, որը կապված է ՀՀ-ում նախընտրական շրջանի հետ։ Ըստ նրա՝ օգոստոսի 8-ի հայտարարությունն այդ առումով բավարար չէ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, ուստի անհրաժեշտ են այլ որոշումներ, որոնք կստեղծեն տպավորություն, թե գործնական լուրջ քայլեր են իրականացվում։

Քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանն էլ կարծում է, որ Ադրբեջանը կառուցում է ենթակառուցվածքների համակարգ, որ ներառում է Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը, ինչը ենթադրում է, որ ուղիները պետք է բավարար չափով օգտագործվեն։ Նավասարդյանն այս որոշումը ինչ-որ առումով նաև առաջընթաց է համարում վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրագործման առումով։

Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում Ալիևի ելույթի շեշտադրումներին։ Քաղաքական մեկնաբանը երկարատև կայունություն չի ակնկալում։

Ալիևի հայտարարությունից հետո բեռների տարանցման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան