Գաղտնալսում, կաշառքի գործ, կալանք. Վարդան Ղուկասյանի լիազորությունները կասեցվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուժայիններին երեկ միայն 6 ժամ անց հաջողվեց  Վարդան Ղուկասյանին դուրս բերել Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից և տեղափոխել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ ժամեր անց նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ դատավոր Վարդգես Սարգսյանի որոշումը՝ Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ 

Ղուկասյանի լիազորությունները կասեցվել են, պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալը՝ փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ Երեկ իրավապահները խուզարկությունից հետո քաղաքապետարանի շենքից իրենց հետ տարան փաստաթղթեր, համակարգիչ։ Այսօր էլ Ղուկասյանի աշխատասենյակը հսկում էին ոստիկաններ, ավելի ուշ պարզ դարձավ, որ նոր խուզարկություններ են տեղի ունեցել, բայց այլ վարույթի շրջանակում․ իրավապահները հեռացան՝ դարձյալ իրեր տանելով։

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ զրույցի գաղտնալսում էր տարածել, որը վերագրվում է Ղուկասյանին և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Ըստ մամուլի՝ գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով։ Ղուկասյանին վերագրվում է կաշառք պահանջելու և ստանալու դեպք։

Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գյումրիի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը մտել են կոռուպցիոն գործարքի մեջ և պահանջել 4 միլիոն դրամ կաշառք ինքնակամ շինության օրինականացման համար։ Բացի Վարդան Ղուկասյանից ու գլխավոր ճարտարապետից, նաև 3 տասնյակ քաղաքացի՝ այդ թվում անչափահասներ են բերման ենթարկվել, սակայն այլ վարույթի շրջանակում։ Ըստ ձերբակալման արձանագրությունների՝ քաղաքացիները կոչեր են հնչեցրել, արգելափակել համայնքապետարանի շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, կոտրել են համայնքապետարանի վարչական շենքի հետնամասի պատուհանը, ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել, նրանց ուղղությամբ առարկաներ նետել։ 

Այսօր կրքերը թեժ էին նաև խորհրդարանում․ իշխանությունն ու ընդդիմությունը, օրակարգի հարցերը թողած, բանավիճում էին այս զարգացումների շուրջ։ 

Մինչ Գյումրիում իրավապահների գործողությունները, Փաշինյանը հոկտեմբերի 1-ին թիվ մեկ ամբիոնից անդրադարձել էր Վարդան Ղուկասյանի այն հայտարությանը, որ կողմ է Միութենական պետությանը և իր հերթին հայտարարել։

«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից, ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում , և ես համզոված եմ, որ դա տեղի կունենա»։ 

Օրվա ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ գաղտնալսված խոսակցության մասնակից գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու ևս մեկ անձ կալանավորվել են, տնային կալանքի տակ է կաշառք տալու մեջ մեղադրվողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան