Ցորեն կարող էին բերել Ուկրաինայից, ՌԴ-ից․ Մանուկյանը՝ Ադրբեջանով ցորեն ներկրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն նույնպես կմտներ Հայաստան»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ցորենի ներկրմանը։

«Հիմա որ ասում են՝ Ադրբեջանով ցորեն է գալիս, ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993-ին, Քարվաճառից հետո Թուրքիան փակի սահմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյանը։ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո, ղազախներին ի սիրույն ասում է՝ ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյանը կրկում է Ալիևին։ Լավ, ինչո՞ւ չպետք է այդ մասին հենց Հայաստանից իմանայինք։ Այստեղ մի կարևոր բան կա. առաջին պահից տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան