«Ադրբեջանը կարևոր քայլ արեց․ ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահին»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահն ու ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը, որպես վկա, ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը։ Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովի ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հռչակագրի իրականացման  հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց. նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Սրա համար ուզում եմ գնահատանքիս խոքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,-  նշել է Փաշինյանը։

Նա նաև հավելել է, որ 2023 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով համաժողովին՝ առաջին անգամ ներկայացրել է ՀՀ կառավարության  նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այնուհետև ստացել է միջազգային գործընկերների հավանությունն ու աջակցությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 22-23-ն անցկացվող «Մետաքսի ճանապարհի» հինգերորդ համաժողովին մասնակցում են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման բարձր մակարդակի պանելային քննարկումն անցկացվում է տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարների՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությամբ։

«Մետաքսի ճանապարհ» ֆորումն անցկացվում է երկու տարին մեկ՝ 2015 թվականից ի վեր։ Միջոցառման մասնակիցների թվում են տարածաշրջանի երկրների վարչապետներն ու փոխվարչապետերը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվող երկրների ոլորտային նախարարները, առաջատար համաշխարհային ընկերությունները և միջազգային փորձագետները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կազմակերպության ներկայացուցիչներ և այլն։

Նշվում է, որ քննարկումները կկենտրոնանան միջազգային առևտրային և տնտեսական հարաբերությունների, Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի, այդ թվում՝ Միջին միջանցքի դերի և դրա հետագա զարգացման, ինչպես նաև տարբեր արդյունաբերական ոլորտներում նոր ծրագրերի և նախագծերի վրա: Ֆորումն անցկացվում է Invest in Connectivity – Grow in Stability կարգախոսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան