Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Սերբիայում կմասնակցի «Իրավունք, ներառում, կայունություն և հզորացում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։ Արսեն Թորոսյանին Բելգրադ գործուղելու ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է Էլեկտրոնային կառավարման հարթակում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համաժողովին մասնակցելու նպատակով Սերբիայի Հանրապետությունում կլինի սեպտեմբերի 29-30-ը:

