Առաջարկում եմ ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտա․ Զարուհի Բաթոյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 22-ին մասնակցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա հիմնված ծառայությունների զարգացմանը նվիրված համաժողովին, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

««Ներառական աշխատաշուկա և տնտեսական մասնակցություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ խոսել եմ կրթություն-աշխատաշուկա կապի, հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության ծրագրերի և աշխատանքի հնարավորությունների մասին։

Խոսել եմ եվրոպական փորձի վրա հիմնված իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտա։ Նման մոտեցում կիրառվում է ԵՄ 27 երկրներից 21-ում։
Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև գործատուների առջև ծառացած խոչընդոտներն ու դրանց լուծումները՝ «Վիվա Արմենիա»-ի փորձով։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ նախընտրում են աշխատել ընդհանուր պայմաններով՝ առանց արտոնյալ կարգավիճակի։

Համաժողովին մասնակցել են նաև Եվրոպական անկախ կյանքի ցանցի (ENIL) գործադիր տնօրեն Ինես Բուլիչը, Եվրոպական հաշմանդամության ֆորումի գործադիր կոմիտեի անդամ Նադիա Հադադը և Եվրոպական նախագծերի տարածաշրջանային պատասխանատու Ֆրենկ Սիոենեն։

Համաժողովը ևս մեկ հնարավորություն էր համագործակցությունների ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման և առաջարկությունների մշակման համար՝ ավելի ներառական և հավասար Հայաստան կառուցելու նպատակով»,-նշում է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։