Թող Եզրասը դատի տա վարչապետին, ասի՝ զրպարտում է ԿԳԲ ագենտ լինելու մեջ․ վերջապես բացե՛ք արխիվները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Նոր զարգացումներ են ստանում բարձրաստիճան հոգևորականներ և աշխարհիկ իշխանություն հակասությունները։ Վարչապետն ԱԺ ամբիոնից Գարեգին 2-րդ կաթողիկոսին անվանեց կարգալույծ արված՝ պահանջել է Փաշինյանի հեռացում, բայց ժողովուրդն իրեն է ընտրել։ Ու նաև՝ կիրակի վարչապետը կլինի Հովնանավանքում, ուր Տեր Արամը պատարագ է մատուցելու՝ այն դեպքում, երբ նրան կարգալույծ են հռչակել։ Վարչապետն ըստ էության՝ ԱԺ ամբիոնից հղում արեց իշխանական մամուլում, ընդ որում՝ ընտանեկան մամուլին, նախկին հոգևորականի պնդումներին, ըստ որոնց, մի դեպքում՝ Մայր Աթոռի բարձրաստիճան մի հոգևորականին մեղադրեց նույնասեռական հակումների մեջ, և դա մեկնաբանեց իբրև հաստատված փաստ։ Մյուս պարագայում ասաց՝ Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ԿԳԲ-ի գործակալ է։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի հայտարարության արժանահավատության հարցը, պատասխանում է․ «Իշխանությունն ավելի լուրջ փաստեր ունի եկեղեցական վերնախավի հանդեպ․ ԿԳԲ-ի սպասարկու լինելուն է առնչվում։ Թող Եզրասը դատի տա վարչապետին, ասի՝ զրպարտում է ԿԳԲ ագենտ լինելու մեջ․ վերջապես բացե՛ք արխիվները։ Փաշինյա՛ն, լյուստրացիա՛ արեք, բացահայտե՛ք ԿԳԲ-ի գործակալներին․ նա սրբազան է անվանվում, բայց գործակալ է եղել։ Ուզում են՝ Նիկոլ Փաշինյանի գլխին նոր Իվանիշվիլի բերել, բայց Սամվել Կարապետյանը չի ձգում։ Վտանգված ենք ԿԳԲ-ի գործակալներով, արխիվները ՖՍԲ-ին են փոխանցվել, ՀՀ-ի դավաճաններ կարող են դարձնել նրանց։ Փաշինյանը բաց մեղադրեց ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հասունացել է Լյուստրացիայի մասին օրենքի ընդունման պահը»,- ասաց պարոն Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան