Արարատի մարզում գազանջատումներ կլինեն
Հասարակություն
23.10.2025 | 20:28
«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։