Մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Բաքու

Լուրեր

02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատասխան այցն Ադրբեջան կարող է տեղի ունենալ մինչև 2025 թվականի վերջը։ Այս մասին ադրբեջանական իշխանական Report-ին ասել է ևս մեկ իշխանամերձ լրատվամիջոցի՝ 1news.az-ի գլխավոր խմբագիր Քյամալյա Մամեդովան, որը հոկտեմբերի 21-22-ն Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների պատվիրակության կազմում այցելել էր Երևան։

«Մենք ակնկալում ենք, որ այցը կլինի փոխադարձ։ Հանդիպումների ձևաչափը նախատեսվում է շարունակել երկարաժամկետ հեռանկարում։ Եթե դրական ազդանշաններ լինեն, գործընթացը կշարունակի զարգանալ։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության՝ Բաքու կատարելիք այցին, այն նախատեսված է առաջիկայում։ Մանրամասները դեռևս քննարկվում են, բայց ենթադրվում է, որ այս այցը հնարավոր կլինի մինչև տարեվերջ»,- ասել է նա։

Մամեդովայի խոսքով՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Երևան տեղի է ունեցել «դրական և կառուցողական մթնոլորտում»։

«Սադրանքներ կամ բացասական կողմեր ​​չեն եղել։ Կազմակերպվածությունը, այդ թվում՝ անվտանգության հարցերը, բարձր մակարդակի վրա էին։ Հայկական կողմի և հայկական պատվիրակության հետ հանդիպումները, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, կառուցողական էին»,- ասել է նա։

Ըստ Մամեդովայի՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանում կարելի է համարել պատմական, քանի որ, ի տարբերություն վերջին 30 տարիների ընթացքում կայացած բոլոր նախորդ հանդիպումների, այն կրել է բացառապես երկկողմ բնույթ՝ առանց երրորդ կողմերի կամ միջնորդների մասնակցության։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան չի հայտարարվել, հանդիպման մանրամասները չեն բացահայտվել։

Չնայած դրան՝ հայկական սոցիալական ցանցերում հայտնվել էր վայրի մասին տեղեկատվություն՝ բացասական մեկնաբանությունների հետ մեկտեղ. «Սակայն իրականում ոչ ոք չի մոտեցել հյուրանոցին, ոչ ոք չի բողոքել և ոչ ոք դժգոհություն չի հայտնել։ Քաղաքում զբոսանքների կամ հանդիպումների ժամանակ որևէ միջադեպ չի նկատվել»։

Մամեդովան ասել է, որ Երևանում քննարկման հիմնական թեման Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն է եղել։

«Բոլոր քննարկումները կենտրոնացած էին խաղաղության օրակարգի համատեղ առաջխաղացման վրա՝ օգոստոսին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի ոգով։ Քննարկվել են նաև երկու կողմերի համար զգայուն հարցեր, մարդասիրական և լոգիստիկ հարցեր, ինչպես նաև հեռանկարները, որը բացում է հնարավոր խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։

Մամեդովան հավելել է, որ այցի շրջանակում ադրբեջանական պատվիրակության համար կազմակերպվել է մշակութային ծրագիր։

«Մենք զբոսնեցինք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այցելեցինք Մատենադարան։ Ամեն ինչ անցավ հարթ, առանց որևէ բացասական միջադեպի»,- ընդգծել է նա։

Ադրբեջանական պատվիրակության կազմում Երևան եկած իշխանամերձ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն էլ իր սոցցանցերում գրել է, որ «երկար տարիներ անց առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, դետալ, որը շուտով կարող է դառնալ նորմալ երկկողմ հարաբերություններում»։

«Հանդիպումը կազմակերպվել էր բարձր մակարդակով, ապահովվել էր անվտանգությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունից մինչև մեր հասարակություններում մտահոգիչ թեմաներ: Քննարկվել են խմբի նպատակները և հնարավոր համատեղ գործունեությունը։ Անշուշտ, հետաքրքիր էր զբոսնել Երևանում՝ տեսնելով այն ամենը, ինչ ամեն օր ուսումնասիրում և տեսնում ես լրատվամիջոցներում։ Զբոսանքի ընթացքում ես նույնիսկ պատահաբար տեսա մի լրագրողի, որին ճանաչում էի եթերից։ Այո, որոշ հայկական կայքերում վիրավորանք և վրդովմունք է արտահայտվում, որոշ ադրբեջանական կայքեր էլ կարծիք են հայտնում, որ անհնար է համաձայնության գալ։ Սա նորմալ է ներկայիս ժամանակահատվածի համար։ Դեռ շատ բան կա անելու, որպեսզի հասարակությունները սովորեն կառավարությունների խաղաղության օրակարգին։ Պաշտոնական մակարդակով որոշումներ են կայացվում գործընթացը առաջ մղելու համար, և եթե այս պատմական ժամանակահատվածում պայմաններ կան իրավիճակը կայունացնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար, ապա դրանք պետք է օգտագործվեն»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի