Ով պատարագ կմատուցի Փաշինյանի ներկայությամբ․ կարգալույծ հռչակված քահանան չլքեց Հովհաննավանքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ հռչակվելու որոշումից երկու օր անց Հովհաննավանք եկեղեցում շարունակում է արարողություններ իրականացնել: Մայր Աթոռը հոկտեմբերի 21-ին էր հայտարարել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական տնօրինությամբ նա կարգալույծ է արված։ Քահանան, որը, ըստ որոշման, պետք է ավազանի անունով կոչվի Ստեփան Ասատրյան, հայտարարել է՝ կիրակի պատարագ է մատուցելու։ Փաշինյան էլ շտապել է սատարել նրան։

Արագածոտնի թեմը պատարագի անցկացնող և դրան մասնակցող անձանց մերժելու մասին հայտարարություն է տարածել․ «Եթե ժողովի որոշումով եպիսկոպոսը, և եպիսկոպոսի որոշումով՝ քահանան ու սարկավագը զրկվեն քահանայական իշխանությունից, բայց եպիսկոպոսը, քահանան կամ սարկավագը իրենց նախկին իշխանության համաձայն համարձակվեն որևէ պաշտամունք մատուցել, այլևս պետք ու պատշաճ չէ նոր ժողով գումարել դրա համար կամ ապաշխարության և թողության կոչել։ Ավելին, ովքեր հավասարվեն ու հետևեն այսպիսիներին, նրանց ամենքին պետք է մերժել եկեղեցուց, հատկապես եթե նախօրոք գիտեին այդ ամենի մասին, բայցև չընդունեցին կշտամբանքն ու հավասարվեցին այդպիսիներին»։

Ի վերջո, ո՞վ պատարագ կմատուցի այս կիրակի․ մինչ այդ կանխատեսումներ չեն ցանկանում անել անգամ կարգալույծ հռչակված քահանայի հոգևոր ծառայակիցները։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանն այսօր ֆեյսբուքյան տեսանյութ է տարածել՝ պնդելով՝   Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են։ Թաթոյանի մատնանշած հոդվածը, սակայն, ոչ թե Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է, այլ 209-ը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում։  

Եվ մինչ ռեպորտաժն էինք պատրաստում, Հովհաննավանքում իրավիճակը կրկին լարվեց․ ժամանած հոգևորականները պահանջում էին, որ կարգալույծ հռչակված Արամ քահանա Ստեփանյանը լքի Հովհաննավանքը։

Կարգալույծ հռչակված քահանան ոչ միայն չհեռացավ, այլև լրագրողների հետ զրույցում պնդեց՝ չի ընդունում Մայր Աթոռի որոշումը։

Լրագրողների հետ զրույցի ավարտին կարգալույծ արված քահանան հայտարարեց, որ պետք է եկեղեցու դռները փակի։ Թե ով պատարագ կմատուցի կիրակի Նիկոլ Փաշինյանի և եկեղեցի այցելած մյուս քաղաքացիների ներկայությամբ, պարզ կդառնա ընդամենը 3 օր անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան