Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա: Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Բոչարովի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի տարածքում: Եվս մեկ հրդեհ գրանցվել է Վոլգոգրադի թիվ 16 հիվանդանոցի տարածքում, որտեղ հրդեհ է …

