Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ «Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի …

