«Լուկօյլ»-ը հայտարարել է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մասին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ նավթային «Լուկօյլ»  ընկերությունը հայտարարել է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ կորպորացիան հայտնվեց ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է The Insider-ը։

««Լուկօյլ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ մի շարք երկրների կողմից ընկերության և դրա դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառման պատճառով ընկերությունը հայտարարում է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին: Սկսվել է պոտենցիալ գնորդներից ստացված դիմումների դիտարկումը: Ակտիվների վաճառքն իրականացվում է OFAC-ի կողմից սահմանված լիցենզիայի ժամկետի ավարտի համաձայն: Անհրաժեշտության դեպքում՝ ընկերությունը նախատեսում է դիմել լիցենզիայի երկարաձգման համար՝ իր արտասահմանյան ակտիվների անխափան գործունեությունն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ «Լուկօյլը»-ն ու «Ռոսնեֆտ»-ը ենթարկվել էին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, ընկերությունները ներառվել էին Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում:

ԱՄՆ-ի պատժամիջոցների համաձայն՝ ցանկացած կազմակերպություն, որը տիրապետում է այս ընկերությունների ակտիվների առնվազն 50%-ին, նույնիսկ եթե ներառված չէ պատժամիջոցների ցանկում, նույնպես ենթակա է սահմանափակումների:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի