Թրամփը կրկին հայտարարել է, որ դադարեցրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ութ ամսվա ընթացքում իր վարչակազմը կարողացել է վերջ դնել ութ միջազգային հակամարտությունների՝ առանց ուժի կիրառման»։ Նա այս մասին հայտարարել է Ճապոնիայում  Յոկոսուկա ռազմածովային բազայում տեղակայված USS George Washington ավիակրի վրա ամերիկացի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։

«Դա ընդգրկում է Կոսովոն ու Սերբիան, Կոնգոն ու Ռուանդան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Այն շարունակվում էր 35 տարի, սարսափելի պատերազմ էր։ Այս ամիս մենք վերջ դրեցինք Գազայում պատերազմին։ Մենք վերջ դրեցինք Մերձավոր Արևելքում պատերազմին, ոչ ոք չէր մտածում, որ դա հնարավոր է։ Մենք նաև նոր ստորագրել ենք գործարք Թաիլանդի ու Կամբոջայի միջև։ Մենք փրկել ենք միլիոնավոր կյանքեր»,- հայտարարել է Թրամփը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահը տարբեր առիթներով պարբերաբար խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում իր դերակատարումից։

Վերջերս Դոնալդ Թրամփը Եգիպտոսում Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում էր խոսել  հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում իր դերակատարումից՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի