Հիմա ընկերներ են․ Թրամփը Խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումից է խոսել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում Խաղաղության  գագաթնաժողովի շրջանակներում  կրկին խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում իր դերակատարումից՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Այստեղ մենք ունենք Հայաստանն ու Ադրբեջանը։ Նայեք, նրանք նստած են այստեղ։ Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրանց Օվալաձև աշխատասենյակում, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ մեկ ժամ անց նրանք գրկախառնվում էին։ Հիմա նրանք նստած են միասին՝ որպես ընկերներ, նայեք նրանց։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ էլ։ Դա անհավանական է», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին անդրադարձել էր նաև հենց գագաթնաժողովի ընթացքում։

«Հիմա դուք լավ հարաբերությունների մեջ եք, այնպես չէ՞։ 32 տարվա կռիվ էր, բայց մենք այն լուծեցինք մոտ մեկ ժամվա ընթացքում, այնպես չէ՞։ Նրանք հիմա լավ հարաբերությունների մեջ են։ Շնորհակալություն բոլորիդ այստեղ գտնվելու համար»,- ասել էր Թրամփը՝ դիմելով Փաշինյանին ու Ալիևին։

Հավելենք, որ գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ղեկավարները ստորագրել էին հրադադարի  հռչակագիրը, որպես  երկամյա պատերազմի ավարտին ուղղված Գազայի համաձայնագրի երաշխավորներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի