Վարչական ռեսուրսի չարաշահում Արմավիրի մարզպետի կողմից․ «Ականատես» դիտորդական առաքելություն

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել Վաղարշապատի ընտրություններում Արմավիրի մարզպետի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։

Հաղորդագրությունը՝ ստորև․

«Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։

Մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շարունակում են հրապարակվել մարզպետի աշխատանքային հանդիպումների և այցերի մասին գրառումներ, ինչը վկայում է, որ նա շարունակում է պաշտոնապես իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Ավելին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում (e-gov.am) և Հայաստանի Իրավական տեղեկատվական համակարգում (arlis.am ) բացակայում է որևէ տեղեկություն ՀՀ վարչապետի՝ Արմավիրի մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշման մասին։

Միևնույն ժամանակ, մարզպետը սոցիալական մեդիայի իր էջում պարբերաբար հրապարակում է քարոզչական բնույթի նյութեր, մասնակցում  քարոզչական միջոցառումների՝ հանդես գալով որպես գործող մարզպետ։

Այսպիսով, փաստացիորեն, մարզպետն իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ շարունակելով իրականացնել իր պաշտոնեական գործառույթները և  օգտագործելով իր տիրապետության ներքո գտնվող վարչական ռեսուրսներն ու ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ըստ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի՝

  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները (այդ թվում՝ մարդկային ռեսուրսները, աշխատաժամանակը) օգտագործել բարեխղճորեն՝ բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև՝ չօգտագործել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:
  • Ընտրական գործընթացների ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել նախընտրական քարոզչության վերաբերյալ օրենքով սահմանված սահմանափակումները և չօգտագործել հանրային ռեսուրսները կուսակցական կամ անձնական քարոզչության նպատակներով։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ սոցիալական մեդիայի հրապարակումներից, հավանումներից կամ այլ վարքագծից, որը կարող է վնասել կամ նսեմացնել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ դնել անաչառությունն ու պատշաճությունը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ կատարելիս պարտավոր է հստակ նշել՝ դրանք արտահայտում են իր պաշտոնեական դիրքորոշումը, թե անձնական կարծիքը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել անաչառություն և գործել այնպես, որ չառաջանա կողմնակալության կասկած կամ տպավորություն։

Միևնույն ժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Արմավիրի մարզպետի գործողությունները հակասում են հանրային ծառայության անաչառության և վարչական ռեսուրսների չօգտագործման վերաբերյալ իրավական պահանջներին»։