Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, հոկտեմբերի 13-ից 15-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան։ Սա նրա առաջին այցն է Հարավային Կովկաս՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։ «Հայաստանում և Ադրբեջանում մեր քննարկումը կկենտրոնանա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Այս տարի կարևոր …

