Երեխաներն անխնամ ու տրավմատիկ վիճակում են եկել ՀՕՖ․ Միրա Անտոնյանը՝ սպանված Տիգրանի եղբայրների ու քրոջ մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երեխաները եկել են անխնամ վիճակում, զգացվում է, որ առանձնապես որակյալ խնամք չեն ունեցել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ-ի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։

«Հիմա կամաց-կամաց կսկսենք մասնագիտական աշխատանքները երեխաների հետ, մինչև հասկանանք՝ ինչ պիտի լինի հաջորդ քայլը։ Երեխաները դեռ պիտի ադապտանան նոր միջավայրում»,- ասաց Անտոնյանը։

Նրա խոսքով՝ բոլոր երեխաներն են տրավմատիկ ու կաշկանդված վիճակում։ Երեխաներից ամենամեծը 12, իսկ ամենափոքրը 5 տարեկան է։

Հիշեցնենք, որ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները երեկ երեկոյան են տեղափոխվել ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն․ Գեղարքունիքի մարզպետարանում խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նիստում է այդպես որոշվել։

Թե երեխան որքան ժամանակ կմնա աջակցության կենտրոնում, դեռևս հայտնի չէ․ ըստ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանի՝ դա կախված է իրավիճակից ու զարգացումներից։

Նշենք, որ 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին հայտնաբերվեց կիրակի՝ Ծափաթաղից մի քանի կմ հեռու Ջիլ գյուղի դաշտամիջյան հատվածում։ Երեխային, ըստ իրավապահների, հայրն է խեղդամահ արել։

 

Արփի Հակոբյան