Բելառուսը ՀԱՊԿ անդամների և Միութենական պետության դեմ ագրեսիան կհամարի իր դեմ հարձակում

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսը Միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի դեմ զինված ագրեսիայի ակտը կհամարի իր դեմ հարձակում։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Գենադի Լեպեշկոն, հայտնում է Սպուտնիկի բելառուսական ծառայությունը։

Այս դրույթը ներառված է «Ռազմական անվտանգության և պաշտպանության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում։ Այսօր այն կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։ Փաստաթղթում առաջարկվում են փոփոխություններ և լրացումներ պաշտպանության և զինված ուժերի մասին օրենքների փաթեթում։

«Բացի Համաբելառուսական ժողովրդական ժողովում ընդունված ռազմական դոկտրինին համապատասխան տերմինաբանության պարզաբանումից՝ ներմուծվում են նաև որոշ նոր տերմիններ և նոր նպատակներ։ Մասնավորապես, «Պաշտպանության մասին» օրենքը Բելառուսի վրա հարձակումը կսահմանի որպես պետության կամ պետությունների կոալիցիայի կողմից զինված ագրեսիայի ակտ, ոչ միայն Բելառուսի, այլև Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության կամ ՀԱՊԿ անդամ պետության դեմ»,- նշել է Լեպեշկոն։

Նա նաև նշել է, որ «Զինված ուժերի մասին» օրենքում ներմուծվում է լրացուցիչ նպատակ՝ զինված ուժերի մասնակցությունը ներքին հակամարտությունների կանխարգելմանը, իսկ եթե այդպիսիք սկսվեն, ապա դրանց լուծմանը։

Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ «Ռազմական դրության մասին» օրենքում մի շարք նշանակալի փոփոխություններ են կատարվում, որոնք ազդում են Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և պետական ​​մարմինների լիազորությունների վրա։

«Մասնավորապես, Պաշտպանության նախարարությանը լիազորվում է վերլուծել պետության ներսում և դրսում զարգացող իրավիճակը և պատրաստել առաջարկություններ նախագահի և Զինված ուժերի գերագույն հրամանատարի համար՝ ռազմական դրություն մտցնելու և զինված պաշտպանության կազմակերպման, պետության պաշտպանության և պաշտպանության ապահովման վերաբերյալ»,- ասել է նա։

Հաղորդվում է նաև,  որ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի