Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը սեպտեմբերի 5-10-ը կժամանի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Էլինա Ավանեսյանը սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում վարպետաց դաս կանցկացնի երեխաների համար, որի ընթացքում կկիսվի խորհուրդներով և մարզման հմտություններով: Միջոցառումը բաց է բոլորի համար և հասանելի՝ պարտադիր գրանցմամբ: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ …

