Դատապարտում ենք ԵՄ անդամակցության հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու փորձերը․ Վրաստանի ԱԳՆ-ն՝ ԵՄ քննադատական զեկույցի մասին

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության՝ ընդլայնման վերաբերյալ Վրաստանի մասին քննադատական ​​զեկույցն «անսպասելի չի եղել»։ Նախարարությունը կարծում է, որ փաստաթուղթն օգտագործվել է՝ «անհիմն բացասական գնահատականներ հնչեցնելու և քաղաքական հետագա շահարկումներ անելու համար»։

«ԵՄ ինստիտուտների կողմից Վրաստանի նկատմամբ ձեռնարկված քայլերն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Վրաստանի ներքին քաղաքականության վրա ազդելուն և հակասում են ինչպես Վրաստան-ԵՄ հարաբերությունների ոգուն, այնպես էլ մեր ընդհանուր շահերին, մտահոգություն են առաջացնում։ Մենք դատապարտում ենք ԵՄ անդամակցության հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու բոլոր փորձերը, որոնք վնասում են Վրաստան-ԵՄ հարաբերություններին», – ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Վրաստանը «հավատարիմ է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերին» և «բարեխղճորեն շարունակում է կատարել Ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին հրապարակվել է ԵՄ 2025 թվականի ընդլայնման զեկույցը, որն արտացոլում էր «լուրջ մտահոգություններ Վրաստանում իրավիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ»։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի խոսքով՝ Վրաստանը միակ ԵՄ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է ցուցաբերում ԵՄ անդամակցության ճանապարհին։

«Վրաստանում իրավիճակը զգալիորեն վատթարացել է ժողովրդավարական նահանջի առումով, ինչը երբեք տեղի չի ունեցել որևէ թեկնածու երկրի հետ։ Անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի այն եզրակացությունից հետո, որ վրացական իշխանությունների գործողությունները փաստացի հանգեցրել են անդամակցության գործընթացի կասեցմանը, և շարունակական նահանջի պայմաններում, Հանձնաժողովը կարծում է, որ Վրաստանի դեպքում թեկնածուի կարգավիճակից  այժմ միայն անունն է մնացել»,- զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ԵՄ  ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ ինը հիմնական բարեփոխումների իրականացման պայմանով։ Սակայն 2024 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը փաստացի կասեցրել է անդամակցության գործընթացը՝ նշելով դրանք չիրականացնելը և ժողովրդավարության հետընթացը։ Նոյեմբերին «Վրացական երազանքն» ինքն է հայտարարել, որ դադարեցնում է բանակցությունները մինչև 2028 թվականը։

Զեկույցում նշվում է, որ «իրավիճակը զգալիորեն վատթարացել է» Վրաստանի կառավարության կողմից այս որոշումը կայացնելուց հետո։

«Հիմնական իրավունքներն և ազատությունները խարխլող ռեպրեսիվ օրենսդրության ընդունմամբ պայմանավորված՝ դատական ​​համակարգի քաղաքական շահագործումը, ընդդիմության առաջնորդների հետապնդումը, ցուցարարների անօրինական կալանքը և հանրային տարածքի սահմանափակումը զգալի հետընթաց է գրանցվել մի շարք հիմնական հարցերի շուրջ։ Հավասարակշռության և ժողովրդավարական որոշումների կայացման սկզբունքի վերացումը, զուգորդված արդյունավետ խորհրդարանական վերահսկողության բացակայության հետ, հանգեցրել է գործադիր իշխանության ամրապնդմանը, այդ թվում՝ պետական ​​ինստիտուտների զավթմանը»,- նշվում է զեկույցում։

Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ նման միջոցառումներն աննախադեպ են թեկնածու երկրների շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի