ԱՄՆ-ը ՄԱԿ-ին առաջարկել է վերացնել Սիրիայի նախագահ դեմ պատժամիջոցները․ նա Վաշինգտոնում հանդիպելու է Թրամփին

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ը պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցների վերացում: Նա հաջորդ շաբաթ Սպիտակ տանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, փոխանցում է The Insider-ը։

Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում վերացնել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ պատժամիջոցները: Ըստ գործակալության՝ Միացյալ Նահանգները մի քանի ամիս է՝ կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամներին մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։

Դեռևս պարզ չէ, թե այս բանաձևը երբ կարող է դրվել ընդհանուր քվեարկության: Դրա ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 9 կողմ ձայն և Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետոյի չկիրառում։

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի առաջին այցը Սպիտակ տուն նախատեսվում է հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 10-ին, որտեղ նա պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունը: Ալ-Շարաան, ենթադրաբար, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալու համաձայնագիր կստորագրի, որը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ:

Ըստ Reuters-ի՝ ալ-Շարաայի Վաշինգտոն այցի համար, հավանաբար, որևէ խոչընդոտ չի լինի, նույնիսկ եթե Անվտանգության խորհուրդը մինչև երկուշաբթի չքվեարկի նրա դեմ պատժամիջոցները չեղարկելու օգտին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեն այս տարի արդեն տրամադրել է ալ-Շարաային ճանապարհորդելու համար թույլտվություններ։

Ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերին, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին 25 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել էր Միացյալ Նահանգներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի