Ապօրինի որսացել էին բեզորյան այծ. Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացահայտումը

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Համայնքային ոստիկանություն  հավաստի տեղեկություն է ստացվել, որ երեք տղամարդ Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարում: Տղամարդիկ նկատելով ոստիկաններին, նետել են որսն ու հրացանները ու դիմել փախուստի․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Նույն օրը` ժամը 19-ի սահմաններում, նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` երկու հոգի իջել են ավտոմեքենայից, մեկը նետել է որսը` բեզոարյան այծի մարմին ու կաքավներ, մյուսը նետել է որսորդական երկու հրացան:
Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Մոտ 500 մետր հեռավորության վրա եղեգնաձորցին նույնպես ձերբակալվել է, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։ Ձերբակալված եղեգնաձորցին հայտնել է, թե ողորկափող հրացանն իրենն է, իսկ ակոսափողը` Արփի գյուղի մի բնակչի, և հենց այդ զենքով էլ ինքը որսացել է բեզոարյան այծ:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը:

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։