Հունվարին հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար, եթե Ալիևը «ոչ» չասի. Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

«Կարծում եմ՝ հունվարին կամ փետրվարին շատ լավ զարգացումներ կարող ենք տեսնել։ Եթե ամեն ինչ լավ գնա, սահմանի բացումը հունվարին կամ փետրվարին երրորդ երկրների քաղաքացիների համար է լինելու, դրանից հետո, հուսամ, մի քանի ամսվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներն էլ կկարողանան սահմանը հատել»,- Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

Նա հավելել է՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագան փայլուն է տեսնում։

Փայլանը նշել է, թե Թուրքիան հիմա ուզում է առաջ շարժվել․ այդպիսի որոշում կա Անկարայում։ Ամենամեծ արգելքը, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան միևնույն քաղաքականությունն են վարում․ Ադրբեջանը կարող էր խոչընդոտներ ստեղծել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Թուրքիան՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

«Հիմա այս երկուսը միասին են ընթանում, և այս ամիսները շատ որոշիչ կլինեն թե՛ Թուրքիա-Հայաստան, թե՛ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համար։ Եթե արևմտյան երկրներն էլ մի քիչ օգնեն՝ Թուրքիային և Ալիևին համոզելու համար, ապա ամեն ինչ կարող է առաջ շարժվել»,- ասել է նա։

Փայլանն ընդգծել է՝ հունվարին հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար, եթե Ալիևը «ո՛չ» չասի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան