Սեուլը պնդում է, որ Հյուսիսային Կորեան ևս 5000 զինվորի է ուղարկել Ռուսաստան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

5,000 հյուսիսկորեացի զինվորներ են ուղարկվել Ռուսաստան՝ մասնակցելու «ենթակառուցվածքների վերականգնմանը»։ Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սեպտեմբերից ի վեր մոտավորապես 5000 հյուսիսկորեացի զինվորական շինարարներ աստիճանաբար տեղափոխվել են Ռուսաստան և, ինչպես սպասվում է, կմասնակցեն ենթակառուցվածքների վերականգնմանը»,- հայտարարել է օրենսդիր Լի Սոնգ-Գվոնը։

Նա հավելել է, որ Սեուլը նաև արձանագրում է «անձնակազմի վերապատրաստման և ընտրության շարունակական նշաններ՝ Ռուսաստան զորքերի հետագա տեղակայման նախապատրաստման համար»։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ռուս-ուկրաինական սահմանային գոտում ներկայումս տեղակայված է մոտ 10,000 հյուսիսկորեացի զինվոր, մինչդեռ ևս 1,000 հյուսիսկորեացի սակրավորներ զբաղվում են ականազերծմամբ։ Պատգամավորը հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է առնվազն 600 հյուսիսկորեացի զինվոր։

Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը գնահատել էր, որ Հյուսիսային Կորեան կորցրել է մոտ 2000 զինվորական, որոնք ուղարկվել էին Ռուսաստան՝պատերազմին մասնակցելու համար։

AFP-ի հաղորդմամբ՝ 2024 թվականի հոկտեմբերից ի վեր Հյուսիսային Կորեան, բացի զորքերից, Ռուսաստանին է ուղարկել զենք, այդ թվում՝ հրետանային արկեր, հրթիռներ և հեռահար հրթիռային համակարգեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի