ԱՄՆ-ը չեղարկել է «Բելավիա» ավիաընկերության և Լուկաշենկոյի ընտանիքի կողմից օգտագործվող օդանավի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է բելառուսական պետական ​​«Բելավիա» ավիաընկերությունը և «Bombardier Challenger 850» բիզնես ինքնաթիռը, որն օգտագործվում է բելառուս բարձրաստիճան պաշտոնյաների և Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքի անդամների կողմից։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

Խոսքը Մինսկի նկատմամբ պատժամիջոցների մասին է, որոնք կիրառվել են 2021 թվականի դեկտեմբերին։ Սահմանափակումների վերացումը Վաշինգտոնի պատասխանն է 2025 թվականի ամռանը և սեպտեմբերին մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սերգեյ Տիխանովսկու և «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող Իգոր Լոսիկի ազատ արձակման։ Այդ նպատակով ԱՄՆ նախագահի  ներկայացուցիչ  Ջոն Քոուլն աշնանը այցելել էր Մինսկ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև ժամանակավոր լիցենզիա է տրամադրել Լուկաշենկոյի կամ «Սլավկալի» ընկերության հետ կապված երեք ինքնաթիռների հետ ֆինանսական գործարքների համար, որոնք դեռևս պատժամիջոցների տակ են։ Թույլտվությունը վերաբերում է «սպասարկմանը, թռիչքներին և այլ տեխնիկական ու առևտրային գործողություններին»։ Այնուամենայնիվ, ամերիկյան ինքնաթիռների օգտագործման քաղաքական և ավիացիոն սահմանափակումները, ինչպես նաև Մինսկի դեմ ԱՄՆ-ի այլ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։

Միացյալ Նահանգները ոլորտային պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ 2021 թվականի օգոստոսին՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնք ընտրակեղծիքների պատճառով հանգեցրել էին զանգվածային բողոքի ցույցերի և Ryanair-ի ինքնաթիռի՝ Մինսկում հարկադիր վայրէջքի։ Ինքնաթիռում էր նաև ընդդիմադիր Nexta տելեգրամ ալիքի  համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը։

Այնուհետև սահմանափակումների տակ էին հայտնվել «Բելավիան» և «Սլավկալի» կալիումի ընկերությունը։

Ինքը՝ Լուկաշենկոն, ԱՄՆ պատժամիջոցների տակ է 2006 թվականից։ «Բելավիան» դրանց տակ էր 2023 թվականից, սակայն սահմանափակումները վերացվել էին 2025-ի սեպտեմբերին, ինչը թույլ էր տվել ավիաընկերությանը կրկին գնել պահեստամասեր և սպասարկել Boeing ինքնաթիռները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի