Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Շարիֆը երախտագիտություն է հայտնել Ալիևին այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին «Պակիստանի դեմ Հնդկաստանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի ժամանակ ցուցաբերված քաղաքական աջակցության և համերաշխության համար»։ Ալիևն էլ ասել է, թե Պակիստանին աջակցությանն ի պատասխան՝ Հնդկաստանը փորձում …

