Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը պաշտոնապես զրկել են «արքայազն» տիտղոսից

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը պաշտոնապես զրկվել է «արքայազն» տիտղոսից՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի մասին սկանդալի ֆոնին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ծանուցումը հրապարակվել է կառավարական The Gazette պաշտոնական պարբերականում:

Նշվում է, որ նոյեմբերի 3-ին թագավորը հայտարարել է, որ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորն այլևս իրավունք չունի կրել և օգտվել պաշտոնական կոչումից և «Նորին մեծություն» տիտղոսից, ինչպես նաև «արքայազն» տիտղոսից:

2019 թվականին արքայազն Էնդրյուն ստիպված էր հրաժարվել թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականություններից՝ Էփշտեյնի գործով առաջացած սկանդալի պատճառով։ Դա տեղի է ունեցել, երբ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն նրա դեմ մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, որ նա մի քանի տղամարդկանց թվում է, որոնց հետ իրեն 17 տարեկանում ստիպել են սեռական հարաբերություն ունենալ:

Տարիներ շարունակ արքայազնը հերքել է այդ մեղադրանքները։ Սակայն, երբ Ջուֆրեն ԱՄՆ-ում նրա դեմ հայց է ներկայացրել, նա դիմել է վեճի կարգավորմանը արտադատական կարգով, ինչի համար կնոջը փոխհատուցում է վճարել, որի չափը, ԶԼՄ-ների տվյալներով, կարող էր հասնել 12 մլն ֆունտի (մոտ 15 մլն դոլար): 2022 թվականին Եղիսաբեթ II-ի որոշմամբ արքայազնը զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից և մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։

Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին: Դատախազությունը հայտարարել է վկայությունների առկայության մասին, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների (նրանցից ամենափոքրը 14 տարեկան է եղել) այցելություններ Մանհեթենի իր տուն: Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակը ներառում էր մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև շատ այլ երկրներում (ներառյալ նախկին պետությունների ղեկավարները), խոշոր ձեռնարկատերեր և շոու-բիզնեսի աստղեր: ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվել է 2019 թվականի օգոստոսի 10-ին` բանտախցում նրա ինքնասպանությունից հետո: