ՇՄ նախարարն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է CoP17-ի նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության հետ՝ քննարկելով բնապահպանության, կլիմայի փոփոխության, կրթության և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Կողմերը նաև անդրադարձել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ #CoP17-ի նախապատրաստական աշխատանքներին և էմիրաթական փորձի կիրառման հնարավորություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլան, Շարժայի խորհրդատվական խորհրդի նախագահ, ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախկին նախարար Աբդուլլա Բելհաիֆ Ալ Նուաիմին, ինչպես նաև Առաջնորդների դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները՝ մասնավորապես բնապահպանության, կլիմայի փոփոխության, կրթության և կայուն զարգացման ոլորտներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման համակարգերի բարելավման, բնապահպանական նորարար տեխնոլոգիաների ներդրման և փորձի փոխանակման հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ կարևորվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ #CoP17-ի նախապատրաստական գործընթացը։ Քննարկվել են էմիրաթական փորձի համադրման հնարավորությունները՝ համաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության նպատակով։
Նախարար Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանում կազմակերպվող #CoP17 համաժողովի օրակարգը, որի առանցքային թեմաներն ուղղված են բնապահպանական քաղաքականության գլոբալ վերանայմանը և միջազգային մակարդակով կայացվող որոշումների համադրմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը: